Փաշինյանը զանգահարել է Պուտինին
Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել: Ռուսական պաշտոնական Kremlin.ru-ն քիչ առաջ հաղորդագրություն տարածեց այն մասին, որ հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Նիկոլ Փաշինյանի հետ:
«Քննարկվել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման տարբեր ասպեկտներ, այդ թվում՝ համագործակցությունը առևտրատնտեսական, էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում»,-ասված է հաղորդագրությունում: ՀՀ կառավարությունը հեռախոսազրույցի մասին հաղորդագրություն դեռ չի տարածել:



