Արցախից թռել ես դու՝ այն ճանաչելով Ադրբեջանի անբաժանելի մաս. Նիկոլ, այ տենց գոռա, որ ազգը քո իրական դեմքը տեսնի. Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախից թռել ես դու՝ այն ճանաչելով Ադրբեջանի անբաժանելի մաս։

Նիկոլ, այ տենց գոռա, որ ազգը քո իրական դեմքը տեսնի։

Արցախցի աղջկան երեսով ես տալիս ու ասում ես՝ ՀՀ քաղաքացին միլիարդներ է ծախսել Արցախի վրա:

Իրո՞ք… բա գոռում էիր՝ «Արցախը Հայաստան է, եւ վերջ», որդուդ Արցախ ծառայության էիր ուղարկում, Շուշիում պարում էիր ինքնամոռաց։

Կարդացեք նաև

Հիմա եկել երեսով ես տալիս, թե Արցախի համար միլիարդներ է ծախսվել։

Կամ՝ արցախցի աղջկան ասում ես՝ ինչո՞ւ եք թռել Արցախից։

Արցախցին չի թռել, արցախցին չի ուրացել իր պայքարն ու գերեզմանները՝ գերադասելով Արցախից հեռու, բայց ադրբեջանական ստրկության մեջ չապրել։

Արցախցին ամիսներ շարունակ բլոկադայի մեջ է ապրել, բայց Ադրբեջանից բերված հացը չի կերել։

Հասկանո՞ւմ ես, արցախցին գերադասել է քաղցած մնալ, բայց իր որդիներին սպանող թշնամու տված հացը չի վերցրել։
Դու դա չես էլ հասկանա։

Իսկ իրականում էս պատմության մեջ թռածը դու ես, Նիկոլ Փաշինյան։

Դու ես թռել Արցախից՝ հանձնելով այն Ադրբեջանին։

Դու ես թռնում Հայաստանից՝ մերժելով Անկախության հռչակագիրը։

Հուսով եմ ժողովրդի աչքերը կբացվի ու շուտով կավարտվի Հայաստանի ամոթի ժամանակաշրջանը։

Հ.Գ. Նկարում Արցախի Թալիշ գյուղում եմ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031