«Սա ամոթալի երևույթ է ոչ միայն մեր եկեղեցու, այլև ամբողջ հայ ժողովրդի համար. ցավալի իրողություն է, որ մեջ ապրում ենք». Տեր Փառեն քահանա Առաքելյան

Փաստաբան Արա Զոհրաբյանն այսօր առավոտյան տեղեկացրել էր, որ քննիչը թույլ չի տվել, որպեսզի Վեհափառ հայրապետը մեկնի Վրաստան՝ մասնակցելու Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հուղարկավորության սուրբ արարողությանը, նաև Աստվածային սուրբ պատարագին, որը տեղի է ունենալու մարտի 22-ին:

Երեկ Մայր Աթոռի լրատվական ծառայությունից տեղեկացրել էին, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վրաց Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքարանից ստացել է պաշտոնական ծանուցում երջանկահիշատակ Իլյա Բ Կաթողիկոս-Պատրիարքի հուղարկավորության և հարակից միջոցառումների արարողակարգի առնչությամբ։

«Վեհափառ Հայրապետը մտադիր է այցելել Վրաստան, ներկա գտնվել հուղարկավորության արարողությանը, իր հարգանքի տուրքը մատուցել ի Տեր հանգուցյալ երանաշնորհ Պատրիարքին և իր վշտակցությունը բերել Վրաց Ուղղափառ Եկեղեցուն ու բարեկամ վրաց ժողովրդին»,- նշել էին Մայր Աթոռից։

Ինչի՞ց է վախենում իշխանությունը՝ արգելելով Վեհափառին մասնակցել այդ արարողություններին, արդյո՞ք սա չի վնասում Հայաստանի հեղինակությանը՝ հարցադրումնեին ի պատասխան՝ Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանն ասաց, որ դժվարանում է ասել՝ իշխանությունը վախենո՞ւմ է, թե՞ չի վախենում, կամ՝ ինչից է վախենում։

Կարդացեք նաև

«Միայն մեկ բան կարող եմ ասել՝ սա ամոթալի երևույթ է ոչ միայն մեր եկեղեցու, այլև ամբողջ հայ ժողովրդի համար, որովհետև պատշաճ ու ճիշտ կլիներ, որպեսզի Վեհափառ հայրապետը ներկա գտնվեր պատրիարք հոր հուղարկավորությանը։

Որևէ մտավախություն լինել չի կարող՝ Վեհափառը պետք է մասնակցեր այդ հուղարկավորությանը, նրանք հոգևոր եղբայրներ են, սա սխալ էր»,- 168.am հետ զրույցում ասաց Տեր Փառեն քահանա Առաքելյանը։

Հարցին՝ արդյո՞ք քննիչն այդ որոշումն ինքնուրույն է կայացրել՝ հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի՝ Վեհափառի վերաբերյալ արված բոլոր հայտարարությունները, հոգևորականը պատասխանեց՝ կարող է ենթադրություններ անել, միևնույն ժամանակ չի կարծում, որ քննիչն ինքնուրույն նման որոշում կայացներ։

«Հասկանում եք՝ այս ամենն անհիմն է, բոլորս ենք սա հասկանում։ Ինչպես Միքայել սրբազանը եկավ Տաթև սրբազանի հուղարկավորությանը, այսինքն՝ նորմալ ու ճիշտ էր, որ Միքայել սրբազանը մասնակցեր մեր սրբազան հոր հուղարկավորությանը։ Նույն կերպ ճիշտ կլիներ, եթե Վեհափառը մասնակցեր պատրիարք հոր հուղարկավորությանը։ Մենք միայն փաստերն ենք արձանագրում, սա ցավալի իրողություն է, որի մեջ մենք ապրում ենք։ Վեհափառը պետք է գնար, իր հոգևոր եղբոր համար աղոթք աներ ու վերադառնար»,- ընդգծեց Տեր Փառեն քահանան։

Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին դատախազությունը քրեական հետապնդում էր հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով: Արգելել է Վեհափառ Հայրապետի ելքը Հայաստանից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031