Քննիչը չի թույլատրել, որ Կաթողիկոսը մասնակցի վրաց Պատրիարքի հուղարկավորության արարողությանը. Արա Զոհրաբյան

Արա Զոհրաբյանը գրում է. «ԵՐԿՐԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ ՎՆԱՍՈՂ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆԸ

Ինչպես գիտեք, Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը մահացել է:

Վրաց ուղղափառ եկեղեցուց ստացվել է հրավեր Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հուղարկավորության սուրբ արարողությանը ներկա գտվելու և մասնակցելու Աստվածային սուրբ պատարագին, որը տեղի է ունենալու սույն թվականի մարտի 22-ին:

Եղբայրական ժողովրդի այս մեծագույն վշտի պահին պատշաճ էր, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցի տեղի ունենալիք եկեղեցական սուրբ արարողություններին:

Վերոնշյալով պայմանավորված՝ անհրաժեշտություն էր առաջացել Ամենայն Հայոց Կաթողիկոսին թույլատրել մի քանի օրով մեկնելու Հայաստանի Հանրապետությունից դուրս՝ Վրաստանի Հանրապետություն:

Այս կապակցությամբ միջնորդություն էի ներկայացրել քննիչին:

Այսօր ստացա քննիչի որոշումը միջնորդությունը մերժելու վերաբերյալ:

Ցավում եմ, բայց սա հերթական ակնհայտ անօրինական որոշումն է, որը մեր երկրի վարկանիշին մեծ վնաս է հասցնելու»:

May be an image of blueprint and text

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031