Մեր գնահատմամբ՝ կենսաթոշակների բարձրացումը 0,1-0,2 տոկոսի գնաճ կարող է բերել․ ԿԲ նախագահ
Արդյո՞ք կենսաթոշակների և նպաստների աճը՝ որպես գործոն, ներառվել է պահանջարկի աճի և գնաճի գործոնների մեջ՝ լրագրողները հետաքրքրվեցին Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գաստյանից։
«Այո՛, մեր գնահատմամբ, այն 0․1-0․2 տոկոսի կարգի գնաճ կարող է բերի, բայց մինչև տարեվերջ»,- ի պատասխան՝ նշեց Գալստյանը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտարարվել էր, որ ապրիլի 1-ից Հայաստանում կենսաթոշակները կբարձրանան. 623.353 հոգու համար կենսաթոշակը կբարձրանա 10.000 դրամ ու ավելի, իսկ 39.594 հոգու համար կբարձրանա շուրջ 8500 դրամով։
Մանրամասները՝ տեսանյութում



