Ճակատագրի հեգնանքը կարող ենք համարել այն, որ Փաշինյանին ընտրություններով տապալելու են ելել այն ուժերը, որոնց ծավալած գործունեության արդյունքն էր նրա իշխանության գալը 2018 թ.-ին. Մելիքյան
Արցախի Հանրապետության նախկին արտգործնախարար, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Մելիքյանը գրում է. «Երևի թե ազգային մեր ճակատագրի հեգնանքը կարող ենք համարել այն, որ վարչապետ Փաշինյանի իշխանությունն ընտրություններով տապալելու են ելել բոլոր այն ուժերն ու քաղաքական դեմքերը, որոնց տարբեր ժամանակներում ծավալած գործունեության արդյունքն ու պտուղն էր նրա իշխանության գալը 2018 թ.-ին։ Ոմանք դրան անմիջականորեն են նպաստել, ոմանք էլ միջնորդավորված ձևով։ Ամեն դեպքում սա մտապահենք»։



