Իրանի շուրջ հակամարտությունը ՆԱՏՕ-ին չի առնչվում․ Գերմանիայի կանցլեր
Իրանի շուրջ հակամարտությունը ՆԱՏՕ-ի գործը չէ, Գերմանիան չի մասնակցի այդ պատերազմին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Նիդերլանդների վարչապետ Ռոբ Յետենի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։
«Պարզ է, որ այս պատերազմը ՆԱՏՕ-ի գործը չէ։ Այն իր պատերազմը չէ։ Մենք չենք մասնակցի դրան»,- ընդգծել է Մերցը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ին շատ վատ ապագա է սպասվում, եթե դաշինքի անդամ երկրները չաջակցեն ԱՄՆ-ին Հորմուզը բացելու հարցում։



