Թրամփ-Պուտին հեռաոսազրույց՝ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ
Մարտի 9-ի երեկոյան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել. լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Միանգամից կասեմ, որ զրույցը գործնական, անկեղծ և կառուցողական էր, ինչպես սովորաբար լինում է ռուս և ամերիկացի առաջնորդների միջև երկխոսության ժամանակ։ Թրամփը տվել է իր գնահատականը զարգացող իրավիճակի վերաբերյալ` ամերիկա-իսրայելական շարունակվող գործողության համատեքստում։ Այդ հարցի շուրջ տեղի է ունեցել կարծիքների շատ առարկայական և օգտակար փոխանակում», – ասել է Ռուսաստանի նախագահի օգնականը։
Զրույցը տևել է մոտ մեկ ժամ։ Քննարկվել են ոչ միայն Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը, այլև ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունները: Առաջնորդները կարծիքներ են փոխանակել նաև Վենեսուելայում տիրող վիճակի ուրջ:
Պուտինը մի շարք նկատառումներ է հայտնել՝ ուղղված Իրանում հակամարտության շուտափույթ քաղաքական-դիվանագիտական կարգավորմանը: Նա նաև դրական գնահատականներ է տվել ԱՄՆ-ի և անձամբ Թրամփի միջնորդական ջանքերին ՝ Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում:
Սպիտակ տունը տեղի ունեցած հեռախոսազրույցի վերաբերյալ հաղորդագրություն դեռ չի տարածել։




