Իրանը վնասել է ամերիկյան առնվազն յոթ ռազմական օբյեկտների սարքավորումները. NYT

Իրանը վնասել է Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան առնվազն յոթ ռազմական օբյեկտների կապի և ռադարային սարքավորումները, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով արբանյակային տվյալներին։

«Իրանի կողմից շաբաթավերջին և երկուշաբթի օրը իրականացված հարվածները վնասել են Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան առնվազն յոթ ռազմական օբյեկտների կապի և ռադարային համակարգերի մաս կազմող կամ դրանց մոտակայքում գտնվող կառույցներ»,- նշվում է հոդվածում:

Հրատարակության տվյալների համաձայն՝ Իրանի հարվածները կարող էին վնասել Քաթարում, Քուվեյթում, Սաուդյան Արաբիայում, ԱՄԷ-ում և Բահրեյնում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտների սարքավորումները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031