Տարածաշրջանի քրդերը՝ երկկողմանի հսկողության տակ. Թուրքիան հող է նախապատրաստում

Մարտի 2-ին Անկարայում լրագրողների հետ իֆթարի (իսլամի հետևորդների կողմից երեկոյան սննդի ընդունում ռամադան ամսին) ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ պաշտոնական Անկարան ուշի-ուշով հետևում է Իրանում քրդական խմբավորումների գործունեությանը։ Այս ուժերին ԱՄՆ-ն դիտարկում է որպես պոտենցիալ դաշնակից՝ ընդդեմ Իրանի հոգևոր վարչակարգի։

Ֆիդանի փոխանցմամբ՝ Թուրքիան զգոնությամբ հետևում է Իրանի քրդական տարբեր թևերի՝ դաշինքներ կազմելու փորձերին։ Դեռևս հստակ չէ, թե ինչպիսի փոխհարաբերություններ կհաստատեն այդ կառույցները գործող վարչակարգի և տարածաշրջանի այլ էթնիկ խմբերի հետ։

Անկարայի անհանգստության գլխավոր առիթներից մեկը փետրվարի 22-ին «Իրանական Քուրդիստանի քաղաքական ուժերի կոալիցիայի» ձևավորումն էր, որի կազմում ներառվել է նաև PKK-ի (Քրդստանի աշխատավորական կուսակցություն) իրանական թևը՝ PJAK-ը։

Թուրքիան բացահայտորեն փորձարկում է իրանաբնակ քրդերի նկատմամբ կիրառել նույն մոդելը, ինչ Իրաքում և Սիրիայում էր. «պայքար ահաբեկչության դեմ»՝ որպես պատրվակ քրդական ինքնավարության կամ պետականության դեմ ռազմական գործողություններ սկսելու համար։

Կարդացեք նաև

Զավեշտալին այն է, որ մի կողմից Թուրքիան պաշտոնապես տարածաշրջանային կայունության կոչ է անում, մյուս կողմից՝ հող է նախապատրաստում սեփական «կանխարգելիչ միջամտության» համար։

Թեհրանն իր հերթին նույնպես զգոն է. կիրակի օրը իրանական անօդաչուները հարվածներ են հասցրել Իրաքյան Քուրդիստանում գտնվող քրդական կուսակցությունների կենտրոնակայաններին։ Այսպիսով, տարածաշրջանի քրդերն այժմ հայտնվել են երկկողմանի հսկողության տակ, և երկու հարևաններն էլ նախընտրում են այդ հսկողությունն իրականացնել զենքի նշանառության միջոցով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031