Բաժիններ՝

Նախագահ Աունը դատապարտել է իսրայելական ագրեսիան Լիբանանի դեմ

Լիբանանի նախագահը Ջոզեֆ Աունը հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով Իսրայելի հարձակումները երկրի վրա։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

«Մենք դատապարտում ենք Իսրայելի հարձակումները Լիբանանի տարածքների վրա և զգուշացնում ենք, որ Լիբանանը որպես մեզ հետ կապ չունեցող պատերազմներին աջակցելու հարթակ օգտագործելը կրկին մեր երկիրը ռիսկի կենթարկի»,- հայտարարել է նախագահ Աունը։

Նա նաև դատապարտել է լիբանանյան արմատական «Հեզբոլլահ» շարժման կողմից Լիբանանի տարածքից Իսրայելի վրա իրականացված հարձակումները՝ նշելով, որ դրանք խաթարում են կառավարության ջանքերը՝ «Լիբանանը հեռու պահել տեղի ունեցող վտանգավոր ռազմական բախումներից»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս