Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն կանչել է Իրանի դեսպանին
Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ կանչել է Իրանի դեսպանին այն բանից հետո, երբ թագավորությունը Թեհրանին մեղադրել է իր տարածքին հարվածներ հասցնելու մեջ:
«Արտաքին գործերի նախարարությունը կանչում է Թագավորությունում Իրանի դեսպանին՝ ի պատասխան Իրանի լկտի հարձակումների, որոնք ուղղված էին Թագավորության և մի շարք եղբայրական երկրների դեմ»,- ասված է Սաուդյան Արաբիայի ԱԳՆ հայտարարության մեջ:
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ ղեկավար Աբաս Արաղչին հայտարարել էր, որ Թեհրանը փոխգործակցում է հարևան եղբայրական երկրների գործընկերների հետ՝ պարզաբանելու համար, որ Իրանը բացառապես իրականացնում է ինքնապաշտպանության իր իրավունքը՝ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն։
«Իրանը ձեռքերը ծալած չի նստի, երբ ԱՄՆ-ն հարձակվում է մեր ժողովրդի վրա: Ցավում ենք, որ թիրախները գտնվում են բարեկամ պետություններում»,- նշել է նա։
Իսրայելը հարված է հասցրել Իրանին փետրվարի 28-ի առավոտյան։ Ամերիկյան առաջնորդ Դոնալդ Թրամփը ևս հայտարարել է Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողության սկսվելու մասին։ Խոցվել են Իրանի արևմուտքում գտնվող ռազմական օբյեկտները, երկրի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի նստավայրը, ինչպես նաև տարրական դպրոց Մինաբ քաղաքում։
Ի պատասխան դրան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին և տարածաշրջանում ԱՄՆ ռազմաբազաներին։



