Իրանի այաթոլլա Մակարեմ Շիրազին ջիհшդ է հայտարարել Միացյալ Նահանգների և Իսրայելի դեմ

Իրանի այաթոլլա Մակարեմ Շիրազին ջիհադ է հայտարարել Միացյալ Նահանգների և Իսրայելի դեմ։

«Իրանի ժողովուրդը և իսլամական աշխարհը ծարավ են վրեժ լուծելու հեղափոխության անմեղ, սպանված առաջնորդի արյան համար… Աշխարհի բոլոր մուսուլմանների կրոնական պարտականությունն է արմատախիլ անել այս հանցագործների չարիքը աշխարհից», – նրա խոսքերը մեջբերել է Tasnim լրատվական գործակալությունը։

Շիրազին Իրանի ժողովրդի այս ողբերգության հիմնական մեղավորներն անվանել է Միացյալ Նահանգների «ամբարտավան կառավարությունը» և «չար» Իսրայելը։

Մեկ օր առաջ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ԱՄՆ ռազմական օբյեկտների դեմ մինչ օրս «ամենահզոր» հարձակման մեկնարկի մասին։ Իրանի զինվորականների հայտարարությունը վերաբերում էր «Ճշմարտության խոստում 4» գործողության վեցերորդ ալիքին, որի ընթացքում Թեհրանը հարվածել է ավելի քան 20 ամերիկյան ռազմական բազաների, ինչպես նաև Իսրայելի պաշտպանության ուժերի (ԻՊՈւ) հրամանատարական շենքին և պաշտպանական համալիրին Թել Ավիվում։ Այս ամենը տեղի է ունեցել ամերիկյան և իսրայելական զորքերի հարձակումներից հետո, որոնց արդյունքում զոհվել է Ալի Խամենեին։

Տեսանյութեր

Լրահոս