Զելենսկին հայտարարեց Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ բանակցությունների նոր փուլի մասին

Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև հաջորդ եռակողմ բանակցությունները տեղի կունենան կիրակի՝ փետրվարի 1-ին. հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Telegram-ում տեսաուղերձում: Axios-ը նույնպես նշել է նույն ամսաթիվը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյայի. հանդիպումը տեղի կունենա Աբու Դաբիում:

Զելենսկին նշել է, որ ամսաթիվը դեռևս անորոշ է, և «լավ կլինի, եթե մենք կարողանանք արագացնել այս հանդիպումը»: Նա խոստացել է, որ Ուկրաինան «առավելագույնս պատրաստված» կլինի քննարկվելիք և համաձայնեցվելիք բոլոր հարցերի վերաբերյալ։ Նրա խոսքով՝ հանդիպման ժամանակ հիմնականում քննարկվել են «ռազմական բնույթի» հարցեր։

Հունվարի 26-ին Կրեմլը հայտարարեց, որ եռակողմ բանակցությունները նախատեսվում է շարունակել հաջորդ շաբաթ՝ նշելով, որ «առջևում շատ լուրջ աշխատանք է սպասվում», սակայն ճշգրիտ ամսաթվեր դեռևս հայտնի չեն։

Տեսանյութեր

Լրահոս