Այդ բոլոր մտահոգությունները շատ կարևոր են. TRIPP-ը ներդրումային ծրագիր է. Փաշինյանն՝ ընդդիմադիրներին

Հունվարի 20-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը նշել է, որ TRIPP նախագիծն այն վիճակով, ինչպես իրագործվում է, ընդունելի չի, բայց այն բանակցելի է:
«Եթե Հայաստանն իսկապես կարողանա լուրջ բանակցություններ վարել, և TRIPP-ը չդառնա կռվախնձոր, այլ մեր բոլոր ռազմավարական գործընկերներին համախմբելու միջոց, դա կարող է լավ աշխատել:

Մենք ասել ենք՝ չի կարող TRIPP-ը միայն քո տարածքով սահմանափակվել, ինչի՞ պիտի 43 կմ լինի: Եթե մենք խոսում ենք խաչմերուկի մասին, դա առնվազն պիտի գա հասնի մինչև Երասխավան: Այսինքն, Ադրբեջանն էլ նույն TRIPP-ի տրամաբանության մեջ պիտի տարածքներ տա, չէ՞, կամ՝ տա հնարավորություն հաղորդակցության»,- պարզաբանել է նա:

Բացի այս, ընդդիմադիր պատգամավորը նկատել է, որ այս մասին հրապարակված փաստաթղթում իրավական ուժ ունեցող որևէ բան չկա։

Այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նման դիտողություններին և կարևորել նման մեկնաբանությունները՝ նշելով, որ դրանց միջոցով ճիշտ-սխալ են որոշում՝ «դա մեզ համար լրացուցիչ գործոն և ազդակ է, որպեսզի մենք վերստուգենք տեղի ունեցածը»:

Կարդացեք նաև

«TRIPP-ն առաջին հերթին ներդրումային ծրագիր է: Այսինքն, քաղաքականությունը կամաց-կամաց երկրորդ պլան է մղվում»,- ընդգծել է Փաշինյանը՝ հավելելով, որ օրերս Երասխ-Սադարակ հատված են այցելել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները, ուսումնասիրել երկաթուղային հատվածի վիճակը:

«Երկաթուղու վիճակն ուսումնասիրում են երկաթուղին վերաբացելու համար»,- ընդգծել նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս