Ո՞ր երկրների քաղաքացիներն են շատ բնակարաններ գնել Թուրքիայում

Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK) տվյալներ է հրապարակել 2025 թվականին օտարերկրացիների կողմից Թուրքիայում ձեռք բերված բնակարնների վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ այդմ՝ Թուրքիայում ամենաշատ բնակարանները գնել են Ռուսաստանի քաղաքացիները (3649 բնակարան)։

Նրանց հաջորդում են Իրանի քաղաքացիները (1878 բնակարան) և Ուկրաինայի քաղաքացիները (1541 բնակարան): Մասնավորապես 2025-ի միայն դեկտեմբեր ամսին ռուսաստանցիները ձեռք են բերել 504, իրանցիները՝ 232, իսկ ուկրաինացիները՝ 193 բնակարան։

Նշվում է նաև, որ օտարերկրացիների կողմից ամենաշատ բնակարանները ձեռք են բերվել Ստամբուլում (7989), Անթալիայում (7118) և Մերսինում (1800)։

Տեսանյութեր

Լրահոս