ԵՄ քաղաքացիները միջուկային պատերազմի պատրաստվելու հրահանգնե՞ր են ստացել
Օրերս ԵԺԿ-ն վերահրապարակել էր ԵԺԿ դիրքորոշումը պատրաստվածության վերաբերյալ. արթնացման կոչ Եվրոպայի համար հունիսյան ուղեցույցը, որտեղ նշված է, թե ինչ է պետք անել արտակարգ իրավիճակների ժամանակ:
«Գիտե՞ք, թե ինչ է նշանակում արտակարգ իրավիճակների ազդանշանը։ Գիտե՞ք, թե որտեղ է գտնվում մոտակա ապաստարանը։ Տանը ունե՞ք 72-ժամյա արտակարգ իրավիճակների համար նախատեսված պարագաներ և յոդի հաբեր»,- ահա այս գրառմամբ լուսանկար էր տեղադրվել ԵԺԿ Ֆեյսբուքյան էջում:

Սրան այսօր արձագանքել է Հունգարիայի Կառավարության ներկայացուցիչ Զոլտան Կովաչը՝ հետևյալ արձանագրմամբ. «Այս հարցերը չեն բարձրացվել աղետների կանխարգելման վարժանքի ժամանակ, այլ ներկայացվել են Եվրոպական ժողովրդական կուսակցության Բրյուսելյան խմբակցության կողմից»:
Ըստ Կովաչի՝ «նրանք չեն պատրաստվում խաղաղության, այլ նույնիսկ միջուկային սցենարի»։
«Մենք դա այլ կերպ ենք տեսնում։ Վիկտոր Օրբանը և ազգային կառավարությունը աշխատում են Հունգարիային պատերազմից հեռու պահել։ Հունգարացի ժողովուրդը խաղաղություն է ուզում։ Մենք այս մասին որոշում կկայացնենք նաև ապրիլին»,- հավելել է նա:

