Բաժիններ՝

Ռուսաստանը երկրից վտարում է որպես դիվանագետ ներկայացած բրիտանական հետախուզության աշխատակցին

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) բացահայտել է բրիտանական հետախուզության չգրանցված աշխատակցի, որը գաղտնի աշխատել է Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, ԱԴԾ-ի հասարակայնության հետ կապերի կենտրոնից հայտնել են, որ նրա հավատարմագրումը չեղյալ է հայտարարվել, և նա երկու շաբաթվա ընթացքում պետք է լքի Ռուսաստանը ։

Մասնավորապես, ծառայությունը պարզել է, որ Գարեթ Սամուել Դեյվիսը, ծնված 1980 թվականի օգոստոսի 8-ին, Ռուսաստան է ուղարկվել Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան վարչական և տնտեսական բաժնի երկրորդ քարտուղարի պաշտոնի քողի ներքո, մինչդեռ եղել է բրիտանական հետախուզության աշխատակից։

«Այս հիմքով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը, համագործակցելով համապատասխան գերատեսչությունների հետ, որոշել է չեղյալ համարել Գարեթ Սամուել Դեյվիսի հավատարմագրումը։ Բրիտանացուն հանձնարարվել է լքել Ռուսաստանը երկու շաբաթվա ընթացքում», – ասվում է հայտարարության մեջ։

Կատարվածի առնչությամբ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը խիստ բողոք է ներկայացրել Մեծ Բրիտանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ նշելով, որ իրենք չեն հանդուրժի բրիտանական հետախուզության չգրանցված աշխատակիցների գործունեությունը երկրի տարածքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031