Ուիթքոֆը հայտնել է Գազայում խաղաղության ծրագրի երկրորդ փուլի մեկնարկի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտնել է Գազայի խաղաղության ծրագրի երկրորդ փուլի մեկնարկի մասին, որը նախատեսում է անցում հրադադարից ապառազմականացման, անկլավի տեխնոկրատական կառավարման և վերակառուցման։

«Նախատեսվում է ստեղծել Գազայի անցումային տեխնոկրատական ​​պաղեստինյան վարչակազմ՝ Գազայի կառավարման ազգային կոմիտեն (NCAG), մեկնարկում է Գազայի լիակատար ապառազմականացումը և վերակառուցումը, նաև չարտոնված ողջ անձնակազմի զինաթափումը։

ԱՄՆ-ն ակնկալում է, որ ՀԱՄԱՍ-ը լիովին կկատարի իր պարտավորությունները, այդ թվում՝ վերջին մահացած պատանդի անհապաղ վերադարձը․ դա չանելը լուրջ հետևանքներ կունենա», – մասնավորապես գրել է դիվանագետը X-ի իր էջում։

Տեսանյութեր

Լրահոս