Եթե իշխանության գտնվողները լինեին կամային հատկանիշներով օժտված բանակցողներ, մենք կունենայինք բոլոր գերեվարված հայրենակիցների վերադարձ՝ սիրիացի վարձկանների դիմաց. Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Դեռևս դեկտեմբերի 17-ի իմ հարցազրույցում ես կանխատեսել էի, որ սիրիացի մարդասպան վարձկաններին հետ են վերադարձնելու ու դիմացը շատ փոքրաթիվ գերիներ են ազատ արձակելու։

Ես շատ ուրախ եմ մեր չորս հայրենակիցների ազատ արձակման ու հայրենիք վերադառնալու առթիվ, առավել ևս, որ նրանցից երկուսն ունեին լուրջ առողջական խնդիրներ։ Բարով են վերադարձել։

Բայց ես պնդում եմ, որ եթե իշխանության գտնվողները լինեին կամային հատկանիշներով օժտված ու մի քիչ վերլուծական ունակություններ ունեցող բանակցողներ, մենք կունենայինք բոլոր գերեվերված հայրենակիցների վերադարձ։

Հարց տվեք՝ եթե այդ երկու սիրիացիները այդքան կարևոր էին Ադրբեջանի համար, ուրեմն նրանք գիտեին բաներ, որոնք կարելի էր ուղղել հենց Ադրբեջանի դեմ։ Այդ ամենի դիմաց նվազագույնը կարելի էր ստանալ մեր բոլոր հայրենակիցների վերադարձը, և վերջնական փակել այս թեման․․․»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031