Եթե խաղաղության համաձայնագիր կնքվի, Թուրքիան կստանձնի Սև ծովի անվտանգության պատասխանատվությունը. Ֆիդան
«Թուրքիան այսօր» թելեգրամյան լրատվական ալիքը գրում է. «Ավարտվեց Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի ավելի քան մեկ ժամանոց հարցազրույցը TRT-ին: Կներկայացնենք հարցազրույցի առանձին կարևոր կետերը`
Այժմ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմում մենք խաղաղությանը մոտ ենք ավելի քան երբևէ։
Եթե խաղաղության համաձայնագիր կնքվի, Թուրքիան կստանձնի Սև ծովի անվտանգության պատասխանատվությունը։
Իրանում տեղի ունեցող բողոքի ցույցերը, որոնք բխում են իրական պատճառներից և կառուցվածքային խնդիրներից, մանիպուլացվում են Իրանի մրցակիցների կողմից։ Իսրայելը փորձում է օգտվել դրանից»։


