Ես, որպես Հայ Կաթողիկե եկեղեցու զավակ, անպայման կլինեմ Սուրբ Էջմիածնի մայր տաճարում՝ իմ աջակցությունը հայտնելու Վեհափառ հայրապետին. Ռոզետ Ուստակարայան

Ռոզետ Ուստակարայանը գրում է. «Ես, որպես Հայ Կաթողիկե եկեղեցու զավակ, վաղը անպայման կլինեմ Սուրբ Էջմիածնի մայր տաճարում՝ իմ աջակցությունը հայտնելու Վեհափառ հայրապետին։

Պետական որևէ պաշտոնյա՝ լինի դասատուից մինչև երկրի վարչապետ կամ նախագահ, կարող է փոխվել կամ հեռացվել, քանի որ նրանց պաշտոնավարումը ժամանակավոր է։ Իսկ Վեհափառ հայրապետի առաքելությունը ժամանակի սահման չունի․ ոչ քաղաքական գործիչը, ոչ էլ որևէ այլ անձ իրավունք չունի սահմանելու նրա ծառայության տարիները։ Դա Աստծուց տրված ծառայություն է, և Աստծու կամքն անսահման է։

Հեռու պահեք ձեր կեղտոտ ձեռքերը և՛ Վեհափառ հայրապետից, և՛ Եկեղեցուց»:

Տեսանյութեր

Լրահոս