Միհրան Հակոբյանի վրա հարձակման դեպքով 4 անձ ձերբակալել է

ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները այսօր ձերբակալել են 4 անձանց, որոնք կասկածվում են դեկտեմբերի 8-ին մոլերից մեկի հարակից ավտոկայանատեղիում կատարված հանցագործության մեջ։

«ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները, իրականացնելով օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ և համագործակցելով Քննչական կոմիտեի գործընկերների հետ, այսօր ձերբակալել են 4 անձանց, որոնք կասկածվում են դեկտեմբերի 8-ին մոլերից մեկի հարակից ավտոկայանատեղիում կատարված հանցագործության մեջ։ Նրանք կներկայացվեն Քննչական կոմիտե»,- գրել է ՆԳՆ խոսնակը:

Հիշեցնենք՝ այդ օրը դիմակավորված անձինք հանրային վայրում հարձակվել էին հասարակական գործիչ Միհրան Հակոբյանի վրա։ Նա մարմնական վնասվածքներ էր ստացել և տեղափոխել բժշկական կենտրոն: Ըստ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի՝ հարձակումը տեղի չէր ունենա, եթե իրավապահները բացահայտած լինեին 2021թ-ին Միհրանի տան առջև նռնակ նետելու հանցանքը։

Հանրային ու քաղաքական տարբեր շրջանակներ դատապարտել էին կատարածը՝ այն համարելո Միհրան Հակոբյանի քաղաքական, հասարակական, հրապարակախոսական ելույթներին ուղղած քայլ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031