Հայաստանը հանձնառու է Հարավային Կովկասում խաղաղության պահպանմանը․ Վահագն Խաչատուրյան

Հայաստանի ու Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված համաձայնագիրը վստահություն է ներշնչում, որ Հարավային Կովկասում բացվում է կայուն խաղաղության, անվտանգության և բարգավաճման նոր էջ։ Այս մասին նախագահ Խաչատուրյանը նշել է Աշգաբաթում «Խաղաղության և վստահության միջազգային տարի 2025» համաժողովի ընթացքում։

«Հայաստանի կառավարությունը ամուր կերպով հանձնառու է Հարավային Կովկասում խաղաղության պահպանմանը»,-իր ելույթում նշել է ՀՀ նախագահը՝ մասնակիցներին հիշեցնելով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Երևանի ու Բաքվի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագրի մասին։

Վահագն Խաչատուրյանը նաև ընդգծել է, որ այդ նույն վաշինգտոնյան հանդիպման արդյունքներով Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը՝ ԱՄՆ նախագահի վկայությամբ, ստորագրել համատեղ հռչակագիր, որը տարածաշրջանում հաղորդակցային ուղիների ամբողջական բացման հնարավորություն է ստեղծում։

««Խաղաղության խաչմերուկ» նախագծի և դրա բաղադրիչի՝ «Թրամփի ուղու» իրականացումը կնպաստի տնտեսական աճին, երկխոսությանը և մարդկանց միջև շփումներին՝ դրանով իսկ ամրապնդելով վստահությունը, կայունությունը և բարգավաճումը։ Այս պատմական իրադարձությունը վստահություն է ներշնչում, որ մենք Հարավային Կովկասում բացում ենք կայուն խաղաղության, անվտանգության և բարգավաճման նոր էջ։ Հայաստանն այս հարցում հույսը դնում է իր միջազգային գործընկերների աջակցության վրա»,-ասել է ՀՀ նախագահը։

Նշենք, որ ՀՀ նախագահը դեկտեմբերի 11-13-ը Թուրքմենստանի նախագահի հրավերով՝ աշխատանքային այցով գտնվում է Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբաթում՝ Թուրքմենստանի մշտական չեզոքության 30-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով։

Անցկացվող համաժողովին մասնակցում են նաև ՌԴ-ի, Իրանի, Թուրքիայի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի, Վրաստանի, Տաջիկստանի ղեկավարները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031