Արման Ծառուկյանը Երևանում կմրցի Շարա Բուլետի հետ

Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում UFC դասակարգման առաջին համարի հավակնորդ Արման Ծառուկյանը Երևանում անցկացվելիք Hype Fighting մրցաշարում կմենամարտի UFC-ի միջին քաշային կարգի 14-րդ համար Շարա Բուլետի հետ. սոցիալական ցանցի իր միկրոբլոգում հայտնել է Արման Ծառուկյանը:

Ավելի վաղ UFC մարտիկը խոստացել էր, որ մրցակցի անունը շոկային է լինելու:

Hype Fighting լիգայի առաջին մրցաշարն տեղի է ունենալու դեկտեմբերի 30-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Արման Ծառուկյանի – Շարա Բուլետի մենամարտը երեկոյի գլխավոր իրադարձությունն է:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031