Բաժիններ՝

Վաշինգտոնը զգուշացնում է Թուրքիային, որ պետք է հրաժարվել ռուսական ՀՕՊ-ից

ԱՄՆ-ն շարունակում է կոչ անել Թուրքիային հրաժարվել ռուսական «S-400» ՀՕՊ համակարգերից։ Թեմայի շուրջ նոր հայտարարություն է արել Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը։

«F-35 կործանիչների ծրագրին վերադառնալու համար Թուրքիան այլևս չպետք է շահագործի կամ ունենա S-400 ՀՕՊ համակարգերը։ Մենք հույս ունենք, որ առաջիկա ամիսներին այս բանակցությունները կհանգեցնեն առաջընթացի, որը կհամապատասխանի ԱՄՆ-ի և Թուրքիայի անվտանգության պահանջներին», – ընդգծել է դեսպանը։

Հիշեցնենք, որ Անկարան 2017-ին Մոսկվայի հետ 2.5 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր էր կնքել 2 միավոր S-400 համալիրի ձեռքբերման համար։ Համակարգերը մատակարարվել էին 2019-ին, ինչի հետևանքով Վաշինգտոնը Թուրքիային հեռացրել էր ամերիկյան նոր սերնդի F-35 կործանիչների ծրագրից և կիրառել «CAATSA» («Պատժամիջոցների միջոցով ԱՄՆ հակառակորդներին հակազդելու մասին» օրենք) պատժամիջոցներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031