Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ փոխգործակցության հետագա ընդլայնման հարցերը

Պաշտոնական այցի շրջանակում Բեռլինում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ:

Նախ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և ԳԴՀ նախագահի առանձնազրույցը, այնուհետև քննարկումները շարունակվել են ընդլայնված կազմերով:

Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ողջունել է Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը և ընդգծել Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու իր երկրի պատրաստակամությունը: ԳԴՀ նախագահը համոզմունք է հայտնել, որ վարչապետի այցը նոր ազդակ կհաղորդի երկկողմ համագործակցությանը բոլոր ոլորտներում:

Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և նշել, որ Գերմանիան Հայաստանի համար առանցքային դաշնակից է ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ ԵՄ-ի հետ գործընկերության շրջանակում: Վարչապետի խոսքով՝ երկու երկրները միավորում է մարդու իրավունքների, ժողովրդավարության, օրենքի գերակայության նկատմամբ ընդհանուր հանձնառությունը, Հայաստանն ու Գերմանիան ակտիվորեն համագործակցում են երկկողմ և բազմակողմ հարթակներում: Երկրի ղեկավարը հավելել է, որ Հայաստանը ևս շահագրգռված է Գերմանիայի հետ գործընկերությունը նոր մակարդակի բարձրացմամբ:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր: Մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ փոխգործակցության հետագա ընդլայնման շուրջ: Զրուցակիցները կարևորել են Հայաստանում Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) գագաթնաժողովի անցկացումը և նշել, որ այն կարևոր հարթակ է Եվրոպայի հետ քաղաքական երկխոսության համար։

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ու տարածաշրջանային նշանակության այլ թեմաների:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031