Ադրբեջանը և ԱՄՆ-ն TRIPP նախագծի արագացմանը վերաբերող հարցեր են քննարկել

Ադրբեջանը և ԱՄՆ-ն քննարկել են «Թրամփի ուղի» նախագծի (TRIPP) արագացմանը վերաբերող հարցեր։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևը։

«Հանդիպում է տեղի ունեցել ԱՄՆ տրանսպորտի նախարարության քարտուղարի օգնական Դանիել Էդվարդսի հետ։ Մենք մանրամասն տեղեկատվություն ենք տրամադրել Ադրբեջանի ռազմավարական նշանակության՝ որպես տարածաշրջանային տրանսպորտային և լոգիստիկ կենտրոնի, բազմամոդալ միջանցքների և ենթակառուցվածքային նախագծերի վերաբերյալ։ Մենք նաև քննարկել ենք տրանսպորտի այլ ոլորտներում, այդ թվում՝ ավիացիոն և ծովային տրանսպորտի, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցությունը»,- նշել է նախարարը։

Ըստ Նաբիևի՝ մտքեր են փոխանակվել «Զանգեզուրի միջանցքի» բացման և Նախիջևանի երկաթուղու վերականգնման ու արդիականացման հարցում ԱՄՆ-ի հետ համագործակցության վերաբերյալ։

Հավելենք, սակայն, որ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրված համաձայնագրերով որևէ «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսք չկա։ Դրանցում նշվում է «Թրամփի երթուղու» (TRIPP) մասին, սակայն ադրբեջանցի պաշտոնյաները շարունակում են «միջանցք» եզրույթն օգտագործել։

factor.am

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031