Բաժիններ՝

Զելենսկին հայտարարել է Ռյուտեի, Կոշտայի և ֆոն դեր Լայենի հետ արդյունավետ հանդիպման մասին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի, Եվրոպական խորհրդի նախագահի և Եվրախորհրդարանի նախագահի հետ արդյունավետ հանդիպման մասին։ Այս մասին Զելենսկին նշել է X միկրոբլոգի գրառման մեջ։

«Լավ և արդյունավետ հանդիպում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ»,- Զելենսկին։

Նա հավելել է, որ եվրոպացի առաջնորդներին ներկայացրել է դիվանագիտական ​​իրավիճակի մասին։

«Մենք մանրամասն քննարկեցինք մեր աշխատանքն ԱՄՆ գործընկերների հետ՝ խաղաղության, անվտանգության երաշխիքների և մեր դիմադրողականության ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ։ Մենք նաև անդրադարձանք PURL նախաձեռնությանը և փոխհատուցման վարկին։ Մեր դիրքորոշումները համաձայնեցվել են բոլոր հարցերում։ Մենք գործում ենք համակարգված և կառուցողական ձևով։ Շնորհակալություն հանդիպման և ձեր աջակցության համար»,- նշել է Ուկրաինայի նախագահը

Վոլոդիմիր Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինան դեկտեմբերի 9-ին կպատրաստի խաղաղության ծրագիր և կուղարկի այն Միացյալ Նահանգներ։

Զելենսկին դեկտեմբերի 9-ին պաշտոնական այցով մեկնել է Հռոմ։ Նախատեսված է հանդիպում Հռոմի պապ Լևոն XIV-ի, ինչպես նաև Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս