Միացյալ Թագավորությունն առաջին անգամ մշտական ​​ռազմական կցորդ է նշանակել Հայաստանում

Միացյալ Թագավորությունն առաջին անգամ մշտական ​​ռազմական կցորդ է նշանակել Հայաստանում։

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան փոխանցմամբ՝ այս պաշտոնում նշանակվել է մայոր Թոմաս Շորլանդ Բոլը։

«Այս պատմական քայլն արտացոլում է Միացյալ Թագավորության և Հայաստանի միջև ամրապնդվող գործընկերությունը։ Այս իրադարձությունը կամրապնդի մեր երկրների պաշտպանության և անվտանգության ոլորտներում համագործակցությունը»,- հայտնել են դեսպանատնից։

Տեսանյութեր

Լրահոս