Մի առաջարկ ունեմ՝ կապված կուսակրոնության բազմաչարչար խնդրի հետ. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ, վերլուծաբան Ստեփան Դանիելյանը գրում է. «Մի առաջարկ ունեմ, կապված կուսակրոնության բազմաչարչար խնդրի կապակցությամբ։ Բոլոր հոգեւորականներն ունենան ամուսնանալու հնարավորություն եւ կարողանան հասնել քահանայի աստիճան։ Ովքեր երիտասարդ տարիքից ցանկանան լինել կուսակրոն, ապրեն վանքերում։
Սակայն, 50, կամ 55 տարին լրանալուն պես, ունենան հնարավորություն ընտրելու կուսակրոնություն` հեռանան ընտանիքից, պահելով սոցիալական կապերն իրենց ընտանիքների հետ եւ ստանան եպիսկոպոսի աստիճանի հնարավորություն։
Առավել եւս, որ մենք ունենք դրա նախադեպը` Խրիմյան Հայրիկի օրինակը։
Արդյունքում կունենանք եպիսկոպոսների դաս, որոնք.
– երկակի կյանքով չեն ապրի,
– կունենան կյանքի հասունություն ու իմաստություն,
– կկատարեն Աստծո ուղերձը, ով ասել է 《գնացեք եւ բազմացեք》,
– ազատ կլինեն արտաքին եւ ներքին շանտաժներից,
– արդեն կապրեն իրական կուսակրոն կյանքով։
Նաեւ, որպես առաջին պետականորեն քրիստոնյա ազգ, մյուս ավանդական եկեղեցիներին ցույց կտանք, թե ինչպես է կարելի լուծել այդ ցավոտ ու բազմաչարչար խնդիրը»։
