Չի կարելի ձեզ կերակրող ձեռքի` բիզնեսի մեջ այսպես թքել. Հարություն Մնացականյանը` Աննա Հակոբյանին

Հարություն Մնացականյանը գրում է. «ՀՀ վարչապետի կինը ֆեյսբուքյան հարթակով գրառում է արել, որով հերքում է իր կապն «88» սուպերմարկետների հետ և …

Ուշադրություն, հայտարարում է, որ նման խոսակցություններ լսելու դեպքում բոյկոտել և առևտուր չանել այդ խանութներից։

Ես հասկանում եմ, որ Աննա Հակոբյանի ընտանիքը լրագրող է և գաղափար չունի բիզնես ոլորտի մասին (թեկուզ և օդում կախված լուրերի համաձայն լինեն սեփականատերերը), բայց ինչ-որ մեկը պիտի հուշի, որ հանրային, քաղաքական նման կերպարի վերոնշյալ արտահայտությունից կարող է շղթայական, մուլտիպլիկատիվ էֆեկտով տուժեն բազմաթիվ բիզնեսներ։

Դե յուրե բիզնեսի տերը Նալբանդյան Նարեկն է, ում հետ մեր մանկությունն անցել է մի թաղում, Նարեկը անձամբ «Հետք»-ի հարցազրույցում է հերքել, քույրերն ու եղբայրներն էլ երբեք ոչ մի տեղ նման արտահայտություն չեն արել։

Հաշվենք նման բան չկա, զուտ փողոցային բամբասանքներ են, դուք էդ փողոցային բամբասանքներից ելնելով հանրային խոսքով ասում եք բոյկոտեն մի ցանցի , որն ունենալով այդքան աշխատակիցներ ու մատակարարներ, և այդ խանութների բանկրոտի գնալու դեպքում հազարավոր մատակարարներ տասնյակ միլիոնավոր դոլարների կորուստներ են ունենալու ու էդ պրոցեսը շղթայական գնալու է մի ամբողջ բիզնես արժեշղթա խաթարվի։

Չի կարելի ձեզ կերակրող ձեռքի` բիզնեսի մեջ այսպես թքել, էս ամբողջ երկիրը, դրան գումարած ձեր հիմնադրամը պահում է բացառապես մասնավոր բիզնեսը։

ՀԷՑ-ը խլելու փորձի հետևանքներն էլ շատ շուտով կզգանք»։

Տեսանյութեր

Լրահոս