Թուրքիան նոր կամիկաձե ԱԹՍ-ներ է արտադրել
Թուրքիայի ռազմարդյունաբերության ղեկավար Հալուք Գյորգյունը տեսանյութ է հարապարակել նոր կամիկաձե անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ)՝ «SKYDAGGER TOYCA 05»-ի և «Skydagger 7 FPV»-ի փորձարկումից։
Գյորգյունը նշել է, որ «SKYDAGGER TOYCA 05»-ն ունի 70կմ թռիչքի հեռավորություն, 5 կիլոգրամանոց պայթուցիկ մարտագլխիկ և խլացման դեմ պաշտպանություն։
Սկավառակաձև թևերով անօդաչու թռչող սարքերի արտադրությունը տարեկան կազմում է 30.000 միավոր։ Գյորգյունը նշել է, որ փորձարկման ընթացքում կամիկաձե անօդաչու թռչող սարքերը հաջողությամբ փորձարկվել են ու կատարել իրենց տրված առաջադրանքը։

