Մինչև 50.000 ՀՀ դրամ քեշբեք C360 Mastercard-ով և ավելին․ Կոնվերս Բանկի նոր արշավը

Կոնվերս Բանկը հայտարարում է խրախուսման արշավ Mastercard քարտապանների համար՝ առաջարկելով հաճախորդներին ամենազեղչառատ ժամանակահատվածում իրականացնել առցանց կամ անկանխիկ գնումներ ամերիկյան լավագույն առևտրի կետերում և օգտվել առավելություններից՝

  • Ստանալ գումարի 15%-ի՝ մինչև 50․000 ՀՀ դրամի/համարժեք արտարժույթի չափով քեշբեք Կոնվերս Բանկի կողմից,
  • Ինչպես նաև փոխադրման արժեքի 50%-ի՝ առավելագույնը 12․000 ՀՀ դրամի չափով (2կգ-ի համար) քեշբեք Globbing-ից՝ իր բեռնափոխադրման ծառայություններից օգտվելու դեպքում:

Արշավին կարող են մասնակցել․

  • Բանկի ֆիզիկական անձ հաճախորդները, ովքեր բաժանորդագրված են C360 Matrix, Neo, Neo Light, Nektar, Ultra, Elite, Signature կամ Synergy փաթեթներից որևէ մեկին և ունեն Mastercard քարտ,
  • Նոր հաճախորդները, ովքեր արշավի ընթացքում կբաժանորդագրվեն նշված փաթեթներից որևէ մեկին և կստանան Mastercard քարտ։

Արշավին մասնակցելու և Կոնվերս Բանկից գումարի վերադարձ ստանալու համար նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ՝

  • Կատարեք անկանխիկ գնումներ ԱՄՆ առևտրի և սպասարկման կետերում,
  • Առցանց գնումներ Amazon և eBay հարթակներում՝ Ձեր C360 Mastercard-ով։

Քեշբեքի գումարները կփոխանցվեն Ձեր քարտային հաշվին արշավի ավարտից հետո՝ երկամսյա ժամկետում։

Կարդացեք նաև

Կոնվերս Բանկի արշավի մանրամասների համար այցելեք Բանկի կայք կամ զանգահարեք 010 511 211, իսկ Globbing-ի առաջարկի համար զանգահարեք 060 616 616:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Տեսանյութեր

Լրահոս