Ուկրաինան զինվորականների պակաս ունի. CNN
Առաջնագծում ստեղծված ծանր իրավիճակը հաղթահարելու համար Ուկրաինային չի բավարարում զինվորականների թիվը։ Այս մասին հաղորդում է CNN-ը:
Ինչպես նշում է հեռուստաալիքը, մոտ ապագայում Ուկրաինային լավ նորություններ չեն սպասվում, քանի որ Վլադիմիր Զելենսկիի կառավարությունը բախվում է բազմաթիվ ճգնաժամերի: CNN-ը հիշեցրել է կոռուպցիոն սկանդալի, ռազմական պակասի և Կիևի՝ եվրոպացի դաշնակիցներից հաջորդ տարի ֆինանսավորման վերաբերյալ անորոշության մասին:
«Ուկրաինան չի կարող այդքան շատ խնդիրների դեմ պայքարել այդքան քիչ զինվորներով»,- նշվում է հոդվածում։
CNN-ը ընդգծում է, որ Կիևը մոտ ապագայում չի կարողանա որևէ հաջողության հասնել մարտադաշտում։

