Բաժիններ՝

40-ամյա տղամարդու տանը կից շինությունում ոստիկանները թմրամիջոց են հայտնաբերել

Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Ավշար գյուղի 40-ամյա բնակիչը պահում և օգտագործում է թմրանյութ:

Նոյեմբերի 26-ին Ավշար մեկնած քրեական ոստիկանները պարզել են, որ տեղեկությունը հավաստի է:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 40-ամյա տղամարդու տանը կից շինությունում հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի մոտ 175 գրամ զանգված:

Ավշարի բնակիչ 40-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:

Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս