Gmail-ը «սովորել» է ավտոմատ տեսակավորել հաղորդագրությունները (տեսանյութ)

Google ընկերությունը ներկայացրել է իր նոր, ավելի հարմար ինտերֆեյսով Gmail փոստային ծառայությունը: Ինչպես և սպասվում էր, այն ստեղծված է այնպես, որ ավտոմատ կերպով տեսակավորում է մուտքային հաղորդագրությունները: Օրինակ՝ հայտնվել են առանձին «արկղեր» հիմնական/առաջնային նամակների(Primary), զեղչերի և առաջարկների(Promotions), սոցիալական ցանցերում ծանուցումների(Social) և այլ ծառայությունների(Updates) համար:

Հաղորդագրությունները կարելի է ձեռքով տեղափոխել մի «արկղից» մյուսը կամ սահմանել կանոններ որոշ ուղարկողների համար: Եթե աստղանիշով նշեք ցանկացած նամակ ցանկացած «արկղից», ապա այն նույնպես հայտնվում է հիմնական «արկղում»:

Google-ը չի ստիպում օգտագործել նոր ինտերֆեյսը: Օգտվողները հնարավորություն ունեն անջատել բոլոր այդ հնարավորությունները և անցնել «դասական» ձևին: Ինչպես հաղորդվում է ընկերության բլոգում, Gmail-ի հավելվածը Android սարքավորումների(4,0+տարբերակի), iPhone-ի և iPad-ի համար կհրապարակվի առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում:

Մանրամասն՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս