Իմ հանդիպումը Զելենսկու և Պուտինի հետ կլինի միայն այն դեպքում, երբ պատերազմի ավարտի համաձայնագիր լինի. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական կարգավորման ԱՄՆ-ի նախնական պլանը լրամշակվել է։
Նա նշել է, որ Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ մնացել են միայն մի քանի վիճելի հարցեր:
«Ես անհամբեր սպասում եմ նախագահ Զելենսկու և նախագահ Պուտինի հետ հանդիպմանը մոտ ապագայում, բայց միայն այն դեպքում, երբ այս պատերազմը ավարտելու համաձայնագիրը վերջնական կլինի կամ կգտնվի իր վերջնական փուլում»,- սոցցանցի իր էջում գրել է Թրամփը։

