Բաժիններ՝

Ուկրաինայի հակամարտnւթյան կարգավորման ծրագիրը 28 կետից կրճատվել է 22-ի. Թրամփ

ԱՄՆ վարչակազմի կողմից Ուկրաինայի հակամարտության կարգավորման ծրագիրը 28 կետից կրճատվել է մինչև 22: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ իր ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում:

Թրամփի խոսքով՝ շատ հանրապետականներ կարծում էին, որ 28 կետից բաղկացած առաջին նախագիծը չափազանց բարենպաստ էր Ռուսաստանի համար։

«Դա պարզապես նախագիծ էր, ընդամենը նախագիծ։ Դա ծրագիր չէր։ Դա կոնցեպտ էր։ Եվ այդտեղից նրանք վերցրին 28 կետերից յուրաքանչյուրը և կրճատեցին մինչև 22։ Դրանցից շատերը լուծվեցին, և ըստ էության՝ շատ բարենպաստ։ Այնպես որ, կտեսնենք, թե ինչ կլինի», – նշել է ԱՄՆ նախագահը։

Սպիտակ տան կողմից բացահայտված և հետագայում հաստատված ծրագիրը սկզբնապես բաղկացած էր 28 կետից: Մի քանի օր անց The Washington Post-ը և Financial Times-ը հայտնել են, որ Ժնևում Կիևի և նրա դաշնակիցների միջև բանակցություններից հետո այն կրճատվել է մինչև 19 կետի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս