«Ստրատեգիական նշանակության հիվանդանոցի ղեկավար նշանակելը «պարգևատրում» չէ․ դա ոլորտի նկատմամբ բացահայտ անպատասխանատվություն է». Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Բա որ ազատում եք առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանին, ապա հետաքրքիր է՝ նրա՝ ՌԴ-ում իրականացրած «բարեփոխումները» ո՞վ է տարածելու Հայաստանի գյուղական ամբուլատորիաների վրա։ Այդ «բարեփոխումներին» սպասում էին բոլորը, հատկապես Գեղարքունիքի մարզպետը:
Հիմա էլ ասում են՝ պատրաստվում եք նրան նշանակել Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի տնօրեն։ Ո՞ր փորձի համար՝ Հայաստանի մեջ տապալված բարեփոխումների՞, թե՞ առողջապահական որևէ ճգնաժամ արդյունավետ կերպով լուծելու անսպասարկելի անկարողության։ Ստրատեգիական նշանակության հիվանդանոցի ղեկավար նշանակելը «պարգևատրում» չէ․ դա ոլորտի նկատմամբ բացահայտ անպատասխանատվություն է։
Իսկ եթե անկեղծ՝ Հայաստանի առողջապահության համակարգում տապալված բարեփոխումների, սխալ կառավարման և անգործության պայմաններում մի ամբողջ ստրատեգիական բժշկական կենտրոնի ղեկավար նշանակելը ոչ արդարացի է, ոչ էլ որևէ մասնագիտական տրամաբանության մեջ տեղավորվող»:

