Բաժիններ՝

Variety-ն անվանել է կինոյի պատմության լավագույն կատակերգությունները

Variety-ն հրապարակել է բոլոր ժամանակների 100 լավագույն կատակերգությունների ցանկը։ Ցանկը գլխավորում է 1988 թվականի «Մերկ ատրճանակը» ֆիլմը, որի գլխավոր դերում է Լեսլի Նիլսենը։

««Մերկ ատրճանակ» ֆիլմն անզուսպ կատակերգություն է, որը կարող է ծաղրել ամեն ինչ՝ ձանձրալի ֆիլմ-նուար երկխոսությունները, պաշտպանված սեքսը, բեյսբոլը և սառնարանում չափազանց երկար թողնված սնունդը»,- նշում են խմբագիրները։

Լավագույն տասնյակում ներառված էին նաև «Ոմանք սիրում են տաք», «Էննի Հոլ», «Մեծ դիկտատորը», «Մոնտի Փայթոնը և Սուրբ Գավաթը», «Ֆարգո» և «Գետնամկան օրը» ֆիլմերը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս