Թրամփի պլանը գրվել է Թրամպի լիմուզինի մեջ, որով օդանավակայանից հանդիպման վայր մեկնեցին Թրամպն ու Պուտինը. Հակոբ Բադալյան

Հակոբ Բադալյանը գրում է. «Թրամպի պլանի մասին:

Պատկերավոր, կամ հարաբերական՝ դա Թրամպի պլանը չէ, դա Ալյասկայի պայմանավորվածությունների համակարգն է: Չեմ ասում, թե պլանը գրվել է Ալյասկայում: Պայմանավորվածությունների համակարգն է կազմավորվել Ալյասկայում:

Եվ գիտե՞ք որտեղ: Մեքենայում՝ Թրամպի լիմուզինի մեջ, որով օդանավակայանից հանդիպման վայր մեկնեցին Թրամպն ու Պուտինը: Ես Ալյասկայի հանդիպումից անմիջապես հետո հենց այս դրվագն եմ համարել ամենից էականներից մեկը, մատնանշելով, որ այդպիսի դրվագները բոլորովին «քաղաքավարա-ընկերական» ցուցադրություն չեն, այլ շատ կոնկրետ քաղաքական խոսակցության դրսեւորում՝ շատ շատ կոնկրետ:

Եվ ի դեպ, շատերի ուշադրությունից է դուրս մնացել բրիտանական հետախուզության արդեն նախկին ղեկավար Մուրի մի խոսք, որ նա հնչեցրել էր օրեր առաջ: Նա ասել էր, որ բրիտանական հետախուզությունը հետեւել է Պուտինին, բայց դաշնակիցներին՝ ոչ:

Հետաքրքիր է, իսկ Ալյասկայում բրիտանական հետախուզությունը ինչպե՞ս էր լուծում երկընտրանքը՝ մի կողմից հետեւել Պուտինին, բայց չստացվի, որ հետեւում էին նաեւ «դաշնակից» Թրամպին, եթե իհարկե Թրամպին համարում են դաշնակից:

Իհարկե, ամերիկյան ռազմակայանում, որտեղ կայացավ հանդիպումը, գուցե բրիտանական ամենակարող հետախուզության հնարավորությունները դառնում են որոշակի նվազ, բայց Թրամպի լիմուզինում, դրանք թերեւս հասնում են զրոյի»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930