Հայաստանը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 106-րդն է
ՖԻՖԱ-ն թարմացրել է ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը։
Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է 2 հորիզոնականով և 106-րդն է։
Վարկանիշային աղյուսակի առաջատարների շարքում փոփոխություն չկա, լավագույն 10 թիմերն են` Իսպանիա, Արգենտինա, Ֆրանսիա, Անգլիա, Բրազիլիա, Պորտուգալիա, Նիդեռլանդներ, Բելգիա, Գերմանիա, Խորվաթիա:

