Բաժիններ՝

Վարդան Ղուկասյանի եղբորորդին «գժի թղթով» ազա՞տ կարձակվի. մամուլ

«Ըստ «Ժողովուրդի» տեղեկությունների՝ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը փորձում է իր եղբորորդուն՝ Վահե Ղուկասյանին, որն այժմ ձերբակալված է և գտնվում է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում, փաստաթղթերով ձևակերպել որպես հոգեկան խնդիրներ ունեցող մարդ, որպեսզի պատժից ազատվի»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը և շարունակում.

«Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին Գյումրու Շիրակացու 54-բ շենքի մոտ տեղի ունեցած աղմկահարույց կրակոցների արդյունքում հրազենային վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել Հարություն Խաչատրյանը և Արտյոմ Կարապետյանը՝ Շեկոն: Վերջինս հիվանդանոցում մահացել էր: Իսկ 1989թ. ծնված Վահե Ղուկասյանը ոստիկանությունում խոստովանել էր, որ նշված հանցագործությունը կատարել է ինքը:

«Ժողովուրդին» հայտնի դարձավ, որ Ղուկասյան գերդաստանի կանայք՝ Վ.
Ղուկասյանի դուստրն ու մյուս եղբոր՝ Գևորգի հարսը, որոնք աշխատում են
Գյումրու տարբեր դպրոցներում, իրենց ուսուցչական կոլեկտիվի մոտ «հպարտացել են»՝ ասելով, որ Վահիկի հետ իրենք ամեն օր հեռախոսով խոսում են, ու շուտով նա «գժի թղթով» ազատ կարձակվի»:

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս