Գիտնականները պարզել են, թե որ ընտանի կենդանիներն են նվազեցնում երեխաների մոտ սթրեսը

Կառլոս III-ի անվան առողջապահության ինստիտուտի (Իսպանիա) գիտնականները պարզել են, որ փոքր ընտանի կենդանիները, ինչպիսիք են ձկները և գերմանամկները, նվազեցնում են երեխաների մոտ անհանգստության զգացումը: Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են «World Journal of Pediatrics» ամսագրում:

Ընտանի կենդանիները կարող են տարբեր ազդեցություն ունենալ երեխաների հուզական զարգացման վրա: Այս եզրակացությանը գիտնականները հանգել են 1900 երեխաների հոգեկան առողջության մոնիթորինգից հետո:

Հետազոտողների վերլուծությունը ցույց է տվել, որ «փոքր» կենդանիների՝ ձկների, կրիաների, գերմանամկների և այլ հեշտ խնամվող ընտանի կենդանիների մշտական ​​ներկայությունը կապված է անհանգստության և սթրեսի ցածր մակարդակի հետ:

Հետազոտողները ենթադրում են, որ նման կենդանիները ստեղծում են կայուն, հանգիստ միջավայր, որը խթանում է կարեկցանքի և պատասխանատվության զգացման առաջացմանը:

Տեսանյութեր

Լրահոս