ԱՄՆ-ում 236 միլիոն դոլարով վաճառել են Կլիմտի կտավը
Ավստրիացի սիմվոլիստ նկարիչ Գուստավ Կլիմտի «Էլիզաբեթ Լեդերերի դիմանկարը» գործը Նյու Յորքում կայացած աճուրդում վաճառվել է 236,4 միլիոն դոլարով։ Այս մասին X-ում հաղորդել է Sotheby’s աճուրդի տունը։
Աճուրդի տան տվյալներով՝ վաճառքի պահին նկարը եղել է ժամանակակից արվեստի ամենաարժեքավոր ստեղծագործությունը, որը երբևէ վաճառել են աճուրդներում։
«Էլիզաբեթ Լեդերերի դիմանկարը» պատկերում է Կլիմտի մեծահարուստ հովանավորների դստերը։ Աղջիկը պատկերված է թեթև, նախշազարդ զգեստով։ Նկարիչն այն ստեղծել է իր մահից երկու տարի առաջ։
Գուստավ Կլիմտը հայտնի ավստրիացի նկարիչ է, մոդեռն ոճի հիմնադիրներից մեկը։ Նա «Վիեննական սեցեսիոնիզմ» գեղարվեստական միավորման հիմնադիրներից մեկն էր (1897) և նախագահը։ Նրա առավել հայտնի նկարներն են «Համբույրը», «Հուդիթը և Հոլոֆեռնեսը» և «Ադել Բլոխ Բաուերի դիմանկարը»:


