ԵՀ-ին կասկածում են հարցումների պատասխաններ պատրաստելիս ChatGPT օգտագործելու մեջ․ Euractiv
Իռլանդական իրավապաշտպան կազմակերպությունը բողոք է ներկայացրել եվրոպացի օմբուդսմենին՝ մեղադրելով Եվրահանձնաժողովին՝ փաստաթղթերի վերաբերյալ հարցմանը պաշտոնական պատասխան պատրաստելիս ChatGPT արհեստական բանականության համակարգն օգտագործելու մեջ։
Ինչպես գրում է «Euractiv» պորտալը, օմբուդսմենի աշխատակազմը դեռևս քննարկում է պաշտոնական հետաքննություն սկսելու հարցը։
Իռլանդացի իրավապաշտպանների դիմելու պատճառ է դարձել այն հարցումը, որը վերաբերում էր այն առաջնային աղբյուրներին, որոնց վրա հիմնվել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ վերջերս ունեցած ելույթում հայտարարելով, որ արհեստական բանականությունը մարդկային բանականությանը պարիտետի կհասցնի արդեն 2026 թվականին։
Կազմակերպությունում պնդում են, որ իրենց ուղարկված փաստաթղթի տվյալները ցույց են տալիս գեներատիվ ԱԲ-ի մասնակցությունը դրա պատրաստման գործում, չնայած Եվրահանձնաժողովի գործող ներքին հանձնարարականներին, որոնք հրապարակային նյութերում արգելում են նման գործիքների օգտագործումը։
Euractiv-ի տվյալներով՝ Եվրոպական հանձնաժողովի խոսնակը, մեկնաբանելով իրավիճակը, նշել է, որ համապատասխան ուղեցույցները ներքին բնույթի են և հրաժարվել է մանրամասնել, թե արդյոք պատասխանը պատրաստելիս օգտագործվել են արհեստական բանականության գործիքներ, թե ոչ։

