Պատերազմից առաջ գաղտնի նամակ է եղել. հանրությունը պետք է պահանջի հրապարակել դա. Ալեքսանդր Անանև

168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը ՌԴ ԱԳՆ պաշտոնական ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևն է։

Հաղորդման ընթացքում քննարկվել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի վերջին հարցազրույցը Դուշանբեում Ալիևի և Փաշինյանի միջև առաջին հանդիպման և մեկ տարի անց նրանց հետագա երկխոսության մասին, ինչպես նաև Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում եռակողմ հրադադարի համաձայնագրերի հինգերորդ տարվա կապակցությամբ։

Հատուկ ուշադրություն է դարձվել այն հայտարարությանը, որ խաղաղության գործընթացի «ճանապարհային քարտեզը» և ձեռք բերված պայմանավորվածությունները մնում են ուժի մեջ և պահպանում են իրենց արդիականությունը։

Կարդացեք նաև

Բացի դրանից, հաղորդման ընթացքում քննարկվել է Ռուսաստանի քաղաքականությունը Հարավային Կովկասում, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ։

Հայկ Դերզյան

Տեսանյութեր

Լրահոս