Լեհաստանի վարչապետը երկաթուղու պայթյունը անվանել է «դիվերսիա»
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Ուկրաինա տանող երկաթուղային գծի պայթյունը դիվերսիայի արդյունք է։ Համապատասխան գրառումը հայտնվել է Х սոցիալական ցանցի նրա էջում։
«Սաբոտաժ է տեղի ունեցել Վարշավա-Լյուբլին երկաթուղային գծում (Միկա կայարան)։ Պայթուցիկ սարքի պայթյունը վնասել է ռելսերը»,- գրել է Տուսկը։
Նոյեմբերի 17-ին Լեհաստանի ոստիկանությունը հայտնեց Ուկրաինա տանող Դեբլին-Վարշավա երկաթուղային գծի վրա անսարքության հայտնաբերման մասին: Իրավապահ մարմինների տվյալներով՝ անսարքությունը նոյեմբերի 16-ի առավոտյան Ժիցին քաղաքի մոտակայքում նկատել է գնացքի մեքենավարը: Միջադեպի պատճառով շտապ կանգնեցված գնացքում եղել են երկու ուղևոր և անձնակազմի մի քանի անդամ. ոչ ոք չի տուժել:

