ԱՄՆ-ում Վենսի ավտոշարասյանն ուղեկցող ոստիկանական մեքենաները վթարի են ենթարկվել
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ավտոշարասյունն ուղեկցող երկու ոստիկանական մեքենան վթարի է ենթարկվել է Թենեսիում, հաղորդում է AP News-ը։
Ըստ լրատվականի՝ վթարը տեղի է ունեցել Մերիվիլ քաղաքում։ Միջադեպի հետևանքով վիրավորվել է երկու մարդ՝ Մերիվիլի ոստիկանության մոտոցիկլիստ և նահանգի իրավապահ մարմինների աշխատակից։
Նշվում է, որ վիրավոր ոստիկաններից մեկի վիճակը գնահատվում է կրիտիկական։
Մեկնաբանելով իրավիճակը՝ ԱՄՆ գաղտնի ծառայության գործակալ Քեթրին Փիրսը նշել է, որ գործակալությունը հետևում է իրավիճակին։ Նա նշել է, որ վթարը չի ազդել պաշտպանվող անձի անվտանգության կամ շարժունակության վրա։

